Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Լեղաքարային հիվանդություն

Լեղաքարային հիվանդություն

Սա տարածված հիվանդություն է, որի նախանշաններից է սնունդ ընդունելուց հետո բերանում դառը համի զգացողությունը, հաճախ էլ` ծանրության զգացումը աջ կողատակին : Մարդկանց մեծամասնությունը հիվանդության նախնական փուլում ի հայտ եկած նախանշաններին ուշադրություն չի դարձնում, ինչը հղի է լուրջ հետևանքներով:
Բժիշկների խոսքով` լեղաքարային հիվանդությանը բնորոշ է լեղապարկում քարերի առաջացումը: Դրանք վատ հետևանք են թողնում լեղապարկի վրա:

Հիվանդության առաջացման պատճառները

- Ուսումնասիրություններով պարզվել է, որ հիվանդությունը հաճախ է հանդիպում հղի կանանց մոտ: Բանն այն է, որ ապագա մայրիկի էսթրիոլը(կանացի հորմոն) կարող է քարառաջացման առիթ դառնալ:

- Օրալ հակաբեղմնավորիչները նույնպես կարող են հանգեցնել լեղաքարային հիվանդության: Ուստի դեղահաբերն օգտագործելուց առաջ պետք է բժշկի հետ խորհրդակցել:

- Ավելորդ քաշով մարդիկ նույնպես ռիսկային խմբում են, չէ՞ որ արյան մեջ խոլեստերինի ավելցուկը նպաստում է լեղապարկում քարերի առաջացմանը: Սակայն անկանոն սնունդը, ինչպես նաև թերսնումը նույնպես կարող են հիվանդության պատճառ դառնալ: Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր անընդհատ սննդակարգերի են հետևում:

- Նստակյաց կյանքը նույնպես լուրջ պատճառ է:

Լեղապարկում քարերի առաջացումն անմիջապես չեք զգա: Սակայն եթե փոքր-ինչ կասկած ունեք, դիմեք բժշկի, քանի որ այն զարգանում է աստիճանաբար, քայլ առ քայլ: Բժիշկն ուլտրաձայնային հետազոտությամբ (անցավ է) կպարզի քարերի առկայությունը: Կանխարգելման նպատակով ավելորդ չէ, ասենք, սննդակարգից հեռացնել յուղոտ, խոլեստերինով հարուստ մթերքները, դրանցից են կաթնամթերքը, յուղոտ ու տապակած ուտելիքները, օսլան ու ձուն:

Նոպայի ժամանակ ցավերը մեղմելու համար կարելի է տաքացնող թրջոց դնել: Դրա համար հարկավոր է մի ճաշի գդալ քաֆուրը (կամֆորա) տաքացնել, դրա մեջ մի ոչ մեծ լաթ թաթախել ու դնել լեղապարկի ուղղությամբ: Ցավը մի քանի րոպեից կթուլանա: Սակայն այս դեպքում ևս հարկավոր է դիմել բժշկի ու հետևել նրա բոլոր ցուցումներին: Թանկարժեք դեղորայքը միշտ չէ, որ արդյունավետ է: Երբեմն առաջարկվում է վիրաբուժական միջամտություն: Լեղապարկը հեռացնելուց հետո մարդը շատ շուտ է վերականգնվում:

Իսկ լավագույն միջոցը, ինչպես և շատ ու շատ հիվանդությունների դեպքում, առողջ սնունդն ու կենսակերպն է:

Աղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ